Ֆուտբոլի գավաթակի աղջիկները

Խոտի միջնակարգ դպրոցի աղջիկների հավաքական թիմը , մասնակցելով Գորիսում անցկացվող միջհամայնքային ֆուտբոլի առաջնությանը , ընդամենը մեկ տարվա ընթացքում հասել է լուրջ հաջողությունների: Գարնանային մրցաշրջանում թիմը , գրավելով երրորդ տեղը , ամբողջ կազմով/ հինգ հոգի/ հանդես գալիս Գորիսի հավաքական թիմում՝ մասնակցելով Հայաստանի առաջնությանը: Նոյեմբերի 16-ին Գավառ քաղաքում խաղարկեցին միջմարզային գավաթը և մեծ առավելությամբ ՝ 8:1 , հաղթելով Գավառի առաջատարներին՝ դարձան գավաթակիր: Շնորհավորում ենք մեր աղջիկներին և ցանկանում նորանոր հաջողություններ:

Դպրոցի տնօրենի կողմից աղջիկները ստացան դրամական խրախուսանք