Հասցե ՝ ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գյուղ Խոտ

Հեռախոս ՝ 028495103

Էլփոստ ՝ khot@schools.am  , gxot@mail.ru

 

Խոտի  միջնակարգ   դպրոցի պատմությունը

 

Խոտի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1970 թ.:Նա իր դռներն է բացել աշակերտների առաջ 1973թ.:Այդ տարի դպրոց ոտք են դրել  մոտ 200 աշակերտ: Ամենաշատ աշակերտների թիվը գրանցվել է 1994թ` 250 աշակերտ: Այժմ դպրոցում սովորում է  139 աշակերտ:

Կրթական աշխատանքը ղեկավարել են հմուտ  և բանիմաց տնօրեններ  Հ. Բախշյանը, Ա. Վանյանը, Օ. Ավետյանը, Ս. Կոստանդյանը, Է. Իվանյանը, Ս. Գրիգորյանը:Այժմ դպրոցի տնօրինում է Ա. Մինասյանը:

Իր գործունեության ընթացքում դպրոցում աշխատել են ինչպես գյուղի, այնպես էլ շրջանի տարբեր համայնքներից վաստակաշատ ուսուցիչներ: Խոտեցիները առանձնակի ջերմությամբ են հիշում Լուսիկ Պետրոսյանի, Անդրանիկ Մկրտչյանի, Մինաս Սիմոնյանի, Սերգեյ Հայրապետյանի, Մուշեղ Համբարձումյանի և այլոց անուններ:

Դպրոցը տվել է մեկ ոսկե մեդալակիր` Արթուր Մաթևոսյան (2001թ.) և մեկ արծաթե մեդալակիր` Օնիկ Հայրապետյան (1987թ.):

Դպրոցի շրջանավարտներից շատերը այժմ   բժիշկներ են, բարձրաստիճան զինվորականներ,մտավորականներ:Հայրենիքի պաշտպանության գործում անմնացորդ նվիրումով են հանդես գալիս  մեր դպրոցի շրջանավարտները: Դպրոցի ՆԶՊ-ի կաբինետը անվանակոչվել է Խաչիկ Սիմոնյանի անունով, ով 1994թ. իր կյանքն է նվիրել հայրենիքին:

Դպրոցը բարեկարգ է: Այն վերանորոգվել է 2006-2007թթ., մասնակիորեն նաև 2017թ.:Ոնի գեղեցիկ խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ,  այգի, որտեղ աշակերտներն անց են կացնում իրենց պարապմունքներն ու հանգիստը: